Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները հայտարարել են, որ երեկ Մինսկում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ իրենց անդամներից մի քանիսն անհետացել են: Այս մասին նրանք պատմել են Livejournal-ի ի իրենց էջում:
«Շտապ, ուշադրություն, օգնեք: Բելառուսում կորել են FEMEN-ի ակտիվիստները: Կիևի ժամանակով ժամը 18:00-ից FEMEN-ի ակտիվիստների հետ կապն ընդհատվել է, իսկ մեկ ժամ անց նրանց բոլոր հեռախոսներ անջատվել են»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ԱԳՆ-ում Интерфакс-Украина գործակալությանը հայտնել են, որ այդ տեղեկությունը ճշտվում է:
Նշենք, դեկտեմբերի 19-ին FEMEN-ի ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Մինսկում:








































