Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ, այսօր Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը հաստատել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որով ենթադրվում է նման կերպ վարվողներին պատժել մինչև 1 տարի ազատազրկման և տուգանել 45,000 եվրոյով։
Օրինագծի օգտին քվեարկել է 106 խորհրդարանական, դեմ՝ 19։ Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Վերին պալատ՝ Սենատի հաստատմանը, ինչից հետո նորից ուղարկվելու է Ստորին պալատ։ Ապա այն պետք է ներկայացվի նախագահի հաստատմանը։








































