Грузия Online-ի փոխանցմամբ, բրիտանական Economist թերթը հետազոտել է աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության ոլորտում տիրող վիճակը: Երկրները բաժանվել են 4 կատեգորիայի. լիակատար ժողովրդավարություն, ոչ բավականաչափ ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ ու ավտորիտար ռեժիմ։
Վրաստանը 167 երկրների թվում ստացել է 102-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիան, առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան ու Նիդեռլանդները։
ԱՄՆ-ը 19-րդն է։ Հետխորհրդային երկրներից ամենաբարձր ցուցանիշն ունի Էստոնիան՝ 34-րդ տեղ։ Ուկրաինան 79-րդն է, Հայաստանը՝ 111-րդը, Ռուսաստանը՝ 117-րդը, Ադրբեջանը՝ 140-րդը։
167 երկրների շարքը եզրափակել են Մյանմարը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Չադը և Հյուսիսային Կորեան։









































