Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է վերադառնալ Չեմպիոնների Լիգայի 2011/12 թվականի խաղարկություն, եթե ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի ֆուտբոլի միությանը հեռացնի իր կազմից:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի ֆուտբոլի միությանը սպառնացել էր հեռացնել իր կազմից, եթե մինչև 2012 թվականի հունվարի 18-ը «Սիոն»-ի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չկիրառվեն: ՖԻՖԱ-ն պահանջում է, որ բոլոր այն խաղերը, որոնց ժամանակ «Սիոն»-ի կազմում հանդես են եկել ակումբում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստներ, չեղյալ համարվեն կամ համարվեն կայացած, սակայն կարգազանց թիմի համար բոլոր միավորների կորուստով:
Եթե ՖԻՖԱ-ի պատժամիջոցը մտնի ուժի մեջ, ապա փետրվարի 22-ին ՉԼ-ի 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի հետ հանդիպմանը կարգելվի «Բազել»-ի մասնակցությունը: Այդ դեպքում կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը խմբային փուլում իր տեղը զիջեց շվեյցարական ակումբին:



































