Դեկտեմբերի 17-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: