Իշխանությունները հայտնում են, որ դեպի Ավստրալիա մեկնող նավն Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակվել է, ինչի պատճառով առնվազն 217 մարդ համարվում է անհայտ կորած:
Նավի ուղևորների մեծ մասը, ըստ տեղեկությունների, անօրինական ներգաղթյալներ են եղել Իրանից և Աֆղանստանից: Reuters-ը գրում է, որ Ինդոնեզիան Մերձավոր Արևելքից լավ կյանքի փնտրտուքներով Ավստրալիա գնացող անօրինական ներգաղթյալների համար տարանցիկ կետ է:
Անհայտ կորած և միգուցե մահացած մարդկանց թվի մասին տեղեկությունները դեռևս հստակ չեն:








































