2012 թվականից կսկսվի «Շերլոք» հեռուստասերիալի երկրորդ սեզոնի ցուցադրությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նոր տարվա առաջին օրը կցուցադրվի 1-ին սերիան`A Scandal in Belgravia, մյուս երկու սերիաներն են` The Hounds of Baskerville և The Reichenbach Fall: Հեռուստասերիալի հիմքում Արթուր Կոնան Դոյլի պատմվածքն է:
Ինչպես և առաջինը սեզոնի ֆիլմաշարը` ժամանակակից Հոլմսի ու Վաթսոնի արկածները նույնպես կներկայացվեն 90 րոպեանոց 3 սերիաներում:
Հոլմսի ու Վաթսոնի կերպարները կմարմնավորեն Բենեդիկտ Կամբերբիտչը և Մարտին Ֆրիմանը:
Հիշեցնենք, որ առաջին սեզոնը նկարահանվել էր 2010 թվականին` վայելելով մեծ համբավ:








































