ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր ժամանել է Լիբիա՝ այդպիսով դառնալով Լիբիա այցելած Պենտագոնի առաջին ղեկավարը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Պանետան Լիբիա է մեկնել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ՄԱԿ-ը հանել է Լիբիայի կենտրոնական բանկի դեմ սահմանած բոլոր պատժամիջոցները:
Նշենք, որ պատժամիջոցները հանելու շնորհիվ Լիբիայի իշխանությունների արտասահմանյան բոլոր հաշիվները կակտիվացվեն, որը հնարավորություն կտա կարգավորել երկրի ներսում գումարի պակասի խնդիրը:








































