Դեկտեմբերի 16-ի ն LiveJournal-ում բացվել է Ուկրաինայի գլխավոր տոնական եղևնու պաշտոնական էջը՝ jolka-ua:
Նոր «օգտատիրոջ» առաջին գրառումը կատարվել է ուրբաթ օրը՝ ժամը 19:55-ին. «Ես եղևնի եմ: Եվ ես տխրում եմ»:
Իր գրառումներում եղևնին դժգոհում է, որ «ոչ ոք իրեն չի հավանում և չի օգնում», և ինքը դրանից տխրում է:
«Ինձ ոչ ոք չի սիրում և լուրջ չի ընդունում, ինձ բոլորը ծաղրում են»,- ասվում է հաղորդագրություններից մեկում, որին կցված են գլխավոր տոնական եղևնու ծաղրանկարները:
Ինչպես հաղորդում է ուկրաինական Корреспондент գործակալությունը, Մայդան հրապարակում տեղադրված եղևնին չի հավանել անգամ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:








































