ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին տեղեկացրել է, թե որ ֆուտբոլիստին է համարում «Ոսկե գնդակ»-ի համար մղվող պայքարի ֆավորիտ: Հիշեցնենք, որ տիտղոսի ստացմանը հավակնում են Քրիշտիանու Ռոնալդուն, Մեսսին և Չավին.
«Ցանկանոմ եմ, որ Մեսսին «Ոսկե գնդակ»-ը ստանա երրորդ անգամ: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես իմ առաջին նմանատիպ տիտղոսին արժանացել եմ 28 տարեկան հասակում, իսկ նա 24 տարեկանում արդեն ունի երկու «Ոսկե խաղակոշիկ»-ներ:
Ռեկորդները թարմացնելու համար են: Մեսսին ունի ամեն ինչ` տեխնիկա, արագություն…. Նա գոլեր է խփում նույնիսկ գլխով: Նա կարող է անել ամեն ինչ»,- ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում նշել է Պլատինին:






































