Թունիսի ժամանակավոր վարչապետ Բեջի Կայդ Էսսեբսին ելույթ է ունեցել Վարշավայում տեղի ունեցած ԵՄ-ի ֆորումի ժամանակ, որը նվիրված է եղել «արաբական գարնանը»: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Մոտակա օրերին Էսսեբսին հրաժարական կտա, և նրան կփոխարինի նոր վարչապետը` Համմադի Ջեբալին:
Էսսեբսին ասել է. «Թունիսն օրինակ է մյուս երկրների համար: Ես հույս ունեմ տեսնել «արաբական գարնան» շարունակությունը, և ես վստահ եմ, որ մենք դեռ գործընթացի սկզբին ենք ականատես եղել: Երիտասարդ և անզեն թունիսցիները համախմբվեցին և տապալեցին բռնապետական ռեժիմը: Թունիսում հեղափոխություն է եղել, որը տանում է դեպի ժողովրդարվարություն՝ ուրիշ ճանապարհով»:









































