Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ կապված դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ։
Իր նամակում Էրդողանը Սարկոզիին կոչ է արել «երկկողմանի հարաբերությունները չզոհաբերել հանուն երրորդ կողմի» (Հայաստանի)։








































