Լոնդոնի «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն պայքարում են Ամստերդամի «Այաքս»-ի և Հոլանդիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներց մեկին` Գրեգորի վան դեր Վիլին ձեռք բերելու համար:
Անգլիական երկու գրանդներն էլ հայտարել են, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ոչինչ չեն խնայի:
23-ամյա հոլանդացի աջ պաշտպանն արդեն հայտարարել է, որ իր ներկայիս ակումբի հետ չի երկարաձգի պայմանագրի ժամկետը, և «Այաքս»-ն իրեն պետք է այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տա: Հոլանդական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 24 մլն եվրո:







































