Կիպրոսի օդանավակայանը և կառավարական գրասենյակներն այսօր փակվել են մեկ օր տևած ցույցերի պատճառով: Ցուցարարները քաղաքացիական ծառայողներն ու օդային երթևեկությունը կարգավորողներն են, ովքեր պայքարում են աշխատավարձերի սառեցման և այլ անարդարությունների դեմ, որոնք, ինչպես նրանք պնդում են, անարդարացիորեն իրականացվում են կառավարության կողմից՝ առանց իրենց տեղյակ պահելու:
Associated Press-ը գրում է, որ աշխատանքի դադարեցումը 79 թռիչքների հետաձգման պատճառ է դարձել:
PASYDY միության ավելի քան 16.000 պետական ծառայողներ նույնպես դադարեցրել են իրենց աշխատանք: Պետական հիվանդանոցները գործում են սահմանափակ անձնակազմով, բայց քաղաքացիական այլ ծառայություններ, ինչպիսին է, օրինակ, ոստիկանությունը, աշխատում են սովորական ռեժիմով։








































