Ֆրանսիայի Կենտրոնական բանկի նախագահ Քրիստիան Նուայեն վարկանիշային գործակալություններին խորհուրդ է տվել իջեցնել Մեծ Բրիտանիայի վարկանիշը: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, նա այսպես է պատասխանել S&P և Moody’s գործակալությունների նախազգուշացմանը` Ֆրանսիայի վարկանիշը մոտ ապագայում իջեցնել մինչև վարկային առավելագույն:
Նուայեի խոսքերով, գործակալությունները որպես թիրախ սխալ երկիր են ընտրել: «Նրանք պետք է սկսեին Միացյալ Թագավորությունից, որը, ի տարբերություն մեզ, ավելի մեծ դեֆիցիտ, պարտք, արժեզրկում և տնտեսական ցածր աճ ունի»,- ասել է ֆինանսիստը: Նա ավելացրել է, որ Մեծ Բրիտանիայում հասունանում է նոր վարկային ճգնաժամ:
Նուայեն միաժամանակ նշել է, որ ֆրանսիական բանկերն ավելի լավ վիճակում են, քան եվրոպական և ամերիկյան մի շարք մրցակիցներ, քանի որ ունեն բավարար կապիտալիզացիա:
Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Ֆրանսիայի, չի մտնում եվրոգտու մեջ: Դրա հետ կապված Անգլիայի բանկը պարտքային խնդիրների սրման դեպքում հնարավորություն ունի հադես գալ որպես վարկատու:
Նշենք, որ Fitch գործակալությունը «մեծ եռյակից» միակն է, որը նախկինում Լոնդոնին զգուշացրել էր, որ մտադիր է իջեցնել երկրի վարկանիշը այն դեպքում, եթե Անգլիայի տնտեսությունը նոր ճգնաժամի առաջ կանգնի:







































