Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկուհի կյանքում առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքները:
«Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն» պետական կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ զոհերի մեծ մասը սեռական ոտնձգության է ենթարկվել հենց իրենց ամուսինների կողմից:
Զեկույցում նշվում է, որ յուրաքանչյուր յոթերորդ տղամարդ հայտարարել է, որ խիստ դաժան վերաբերմունքի է արժանացել իր կողակցի կողմից:
Զեկույցը կազմվել է 2010 թ. ԱՄՆ տարածքում անցկացված հարցման հիման վրա, որին մասնսակցել է ավելի քան 18 հազար կին և տղամարդ:








































