Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը Սենատի արտաքին կապերի կոմիտեում տեղի ունեցած ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են Անդրկովկասում խաղաղության հասնելու շուրջ.
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ֆրանսիայի հետ համատեղ սերտորեն համագործակցում են բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջը»։
Գորդոնը հավելել է, որ արտաքին քաղաքականության մի շարք հարցերում չեն համընկնում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները։








































