Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ BBC World-ի ռեպորտաժում նշված է, որ ԱՄՆ-ը դիվանագիտական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի երկրների աջակցությունը ստանալու համար՝ կապված դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների ավելացման հետ.
«Այն բանից հետո, ինչ Պակիստանը ՆԱՏՕ-ի համար փակեց իր օդային տարածքը, ԱՄՆ-ը ստիպված է դեպի Աֆղանստան բեռնափոխադրումներ իրականացնել Հյուսիսային տրանսպորտային ցանցի (օդային, երկաթուղային և ցամաքային ճանապարհով) միջոցով, որը Բալթիկ ծովից ձգվում է դեպի Աֆղանստան՝ անցնելով Կովկասի ու Միջին Ասիայի միջով։
Վերջին շրջանում Վաշինգտոնը դիվանագիտական մեծ ջանքեր է գործադրում բեռնափոխադրումների ավելացման գործում հետխորհրդային երկրների աջակցությունը ստանալու հարցում։ Նրանք կարող են օգտվել դրանից իրենց քաղաքական ու տնտեսական շահերն առաջ տանելու համար»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Վիլյամ Ֆրեյզերը, որը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։











































