Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Ժնևում տեղի է ունենալու Վրաստանի անվտանգության հարցերի վերաբերյալ բանակցությունների 18-րդ փուլը։ Դրանում վրացական պատվիրակությունը գլխավորելու է փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Վերջինիս խոսքերով՝ վրացական կողմը բանակցությունների ժամանակ Ռուսաստանից պահանջելու է հաստատել ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնագիրը. «Վրացական կողմն արդեն իսկ ստանձնել է այդ պարտավորությունը, մինչդեռ ռուսական կողմից պատասխան քայլը չի կատարվել։
Բացի այդ, Վրաստանը մտադիր է բարձրացնել Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցը։








































