Դեկտեմբերի 13-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































