Գործարար Ալիշեր Ուսմանովը չի պատրաստվում վաճառել Коммерсант հրատարակչությունը: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտնել է նրա մամլո ծառայությունը:
«Ես չեմ պատրաստվում վաճառել Коммерсант-ը: Միխայիլ Պրոխորովի հետ ոչ մի կոնկրետ բանակցություններ տեղի չեն ունեցել: Այս թեմայի շուրջ տեղեկությունների տարածմանը վերաբերվում եմ ինչպես բարի կատակի»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է գործարարը:
Մինչ այդ Коммерсант-ի լրագրող Օլեգ Կաշինը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն ուզում է գնել հրատարակչությունը:








































