Գրենլանդիայի սառցե գլխարկը 2010 թվականի անոմալ տաք տարվա ընթացքում կորցրել է 100 տոննա սառույց, որ հետևանքով կղզին աստիճանաբար բարձրանում է:
Ինչպես հայտնում է State Column ինտերնետ պարբերականը, հետազոտական խմբի ղեկավար Մայքլ Բրիսի կարծիքով՝ կղզու զգալի բարձրացման միակ բացատրությունը 2010 թվականի տաքացում էր, որն իր հերթին գլոբալ տաքացման հետևանք է:
Սառցե գլխարկի քաշը «ճնշում է» իր զբաղեցրած տարածքի ընդերքը:
Ծովի մակարդակի բարձրության մասին տվյալները, որի վրա հիմնված են հետազոտությունները, հավաքվել են գիտնականների կողմից Գրենլանդիայի տարբեր տեղամասերում բարձր ճշգրտության GPS հաղորդիչների միջոցով: 2010 թվականին արձանագրված նվազագույն քանակությամբ սառույցի տարածքում նկատվել է ոչ շատ «բարձրացում»` մինչև 2.6 սանտիմետր:
Վերլուծելով տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ կղզու բարձրացումը մշտական գործընթաց չէ, այլ «աստիճանական», որը բնորոշ է նաև սառույցների հալչելուն:







































