ԱՄՆ հեռահաղորդակցման առաջատար Verizon ընկերությունը վախեցրել է Նյու Ջերսիի բնակիչներին` նրանց ուղարկելով հետևյալ պարունակությամբ հաղորդագրությունը. «Բոլորդ անմիջապես ապաստան գնացեք»:
Ինչպես հայտնում է Fox News հեռուստաընկերությունը, հաղորդագրությունը սխալմունք էր, և օպերատորը ստիպված էր ներողություն խնդրել հաճախորդներից:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն` Նյու Ջերսիի բնակչության մեծամասնությունը լուրջ է ընդունել «հրատապ» հաղորդագրությունը և սկսել է զանգել փրկարար ծառայություն և տեղի իշխանություններին` իմանալու, թե ինչ է պատահել:
Նմանատիպ խուճապ ԱՄՆ-ում տեղի է ունեցել 1938 թվականին, երբ ռադիոեթերում հնչել է Հերբերտ Ուլեսի «Աշխարհների պատերազմը» վեպի հիման վրա ներկայացումը: Այն կրկին տեղի է ունեցել Նյու Ջերսիում:
Fox News-ը նշում է, որ այս անգամ հաղորդագրությունը փորձնական էր: Սակայն դեռ անհայտ է, թե ինչ էր այն ստուգում:
Assosiated Press գործակալությունը հայտնում է, որ փորձարկումից մեկ ու կես ժամ անց անվտանգության մարմինները Twitter-ի միջոցով հայտնել են, որ նահանգում ոչ մի արտակարգ պատահար տեղի չի ունեցել:








































