Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հարսին դաժանորեն ծեծած սկեսուրը ձերբակալվել է

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր` դեկտեմբերի 12-ին, ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի» ներկայացուցիչներին, այդ թվում նախկին ամուսնու կողմից տուժած Մարիամ Գևորգյանին:

Վերջինններս գլխավոր դատախազի տեղակալին են հանձնել գրություն` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը Մ.Գևորգյանի և Մ.Բ.-ի նկատմամբ ամուսնության ընթացքում կիրառված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքի նկատմամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ.Շահինյանն ու տվյալ քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Ա.Մարուխյանը, ովքեր մանրամասն ներկայացրել են քրեական գործով ձեռք բերված ապացույցները, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ծեծի ենթարկված աղջիկների հարցաքննությունների, ինչպես նաև նախկին ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի հետ առերես հարցաքննությունների ընդհանուր բովանդակությունը:

Հատուկ անդրադարձ է եղել գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց գործողություններին տրված քրեաիրավական գնահատականների հիմքերին, տրվել պարզաբանումներ:

Ա.Դանիելյանը փաստել է, որ նշված քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության ներքո և տրվել են հստակ ցուցումներ` քրեական գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու եւ մեղավոր անձանց գործողություններին պատշաճ և համարժեք իրավական գնահատական տալու համար:

Միաժամանակ տեղեկացրել է, որ հիմնական մեղադրյալը՝ Հայկանուշ Միքայելյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, հայտնաբերվել և կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ Հայաստան կտեղափոխվի դեկտեմբերի 12-ի երեկոյան:

Մինչ այդ՝ դեկտեմբերի 9-ին, գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի ստորագրությամբ գրավոր հանձնարարվել է Արարատի մարզի դատախազին՝ վերսկսել քրեական գործի վարույթը և քննարկման առարկա դարձնել մամուլի հրապարակումները, քանզի հոդվածներում տեղ են գտել այնպիսի հանգամանքներ, փաստեր, որոնք մինչ այդ քննությանը հայտնի չեն եղել, բայց կարող են էական նշանակություն ունենալ ինչպես քրեական գործով արարքների ճիշտ որակման, այնպես էլ քրեական գործի վերջնական ընթացքի լուծման համար:

Ա. Դանիելյանը վստահեցրել է, որ դատախազությունն իր գործառույթների շրջանակներում հետամուտ է լինելու նախաքննության բազմակողմանիության և օբյեկտիվության պահպանմանը և որ նախաքննական մարմինը կաշկանդված չէ նախկինում կայացված որոշումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում