Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջան այցելած ԱՄՆ Տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Վիլյամ Ֆրեյզերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ներկայիս իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների հարցը։
Հանդիպման ժամանակ Աբիևն ու Ֆրեյզերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը։








































