Դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության ծառայողները Աշտարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի վառարանի վրա հայտնաբերել են 24 մլ տարողության ներարկիչ` վարդագույն հեղուկով, իսկ սեղանին` տարբեր տարողության 8 ներարկիչներ, որոնցից երեքում` գորշ գույնի նյութի մնացորդներ:
Տանը գտնվող 5 անձինք հայտարարել են, որ վառարանի վրա դրված ներարկիչում եղած թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար:
Հայտնաբերված ներարկիչներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:








































