Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է, որ մասնակցելու է 2012 թվականի նախագահական ընտրություններին:
«Ես մտադիր եմ պաշտպանել Ֆրանսիայի մասին որոշակի պատկերացումները: Ես համոզված եմ, որ 2012 թվականը դառնալու է ճշմարտության, կամքի և վճռականության տարի»,- ասել է նա TF1 հեռուսատաըկներությանը տված հրացազրույցի ժամանակ:
Դոմինիկ դե Վիլպենը նաև նշել է, որ ցանկանում է միավորել բոլոր ֆրանսիացիներին` աջերին, ձախերին և կենտրոնամետ դիրքորոշում ունեցողնեին:
Հիշեցնենք, որ դե Վիլպենը երկար ժամանակ գտնվում էր սկանդալի կենտրոնում, քանի որ նրան մեղադրում էին Սարկոզիին վարկաբեկելու մեջ: Ինչպես նշում էին քննադատները, դե Վիլպենը թաքցնում էր տեղեկությունը, որը թույլ կտար հանել Սարկոզիի նկատմամբ կասկածները, թե իբր վերջինս կաշառք էր ստանում Թայվանին զենքի վաճառքից:







































