Լոնդոնում ավարտվեց 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 8-րդ տուրի ևս մեկ պարտիա:
Հայաստանի ներկայացուցչ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով 54-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան` չկարողանալով առավելության հասնել մրցաշարի ետնապահ Դեյվիդ Հոուելլի նկատմամբ: Հերթական ոչ-ոքիից հետո Լևոնը վաստակել է 8 միավոր, իսկ Հոուելլն ունի 4 միավոր:
Հիկարու Նակամուրա – Նայջել Շորթ և Լյուկ Մքշեյն – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները դեռ չեն ավարտվել: