Տարեվերջի մոտենալուն պես՝ Քիմ Քարդաշյանը ետ է կանգնում իր անձնական դրամայից, որպեսզի որոշ ժամանակ անցկացնի Հաիթիում:
Ինչպես հայտնում է People-ը՝ Քարդաշյանը երկրաշարժից ավերված երկրում է We Advance բարեգործական խմբի և իր մոր` Քրիս Ջեների, ինչպես նաև Մարիա Բելոյի հետ, որը կազմակերպության հիմնադիրներից մեկն է:
Քիմը, որն այժմ իր նախկին ամուսին Քրիս Համփրիից ամուսնալուծվելու գործընթացի մեջ է, մեկնել է Հաիթի՝ օգնելու խմբին , որի կայքում գրված է. «Սա մի շարժում է, որի նպատակն է օգնել՝ բարելավելու Հաիթիի կանանց առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը»:
Աղբյուրներից մեկը հայտնում է, որ Քիմի հայրը Քիմի և նրա քույրերի մեջ մշտապես սերմանել է այն, որ ամեն փոքր բան կարևոր է, և որ նա միշտ փորձում է անել այնքան, որքան կարող է, անկախ նրանից` դա մասնավոր օգնություն է, թե օգնելու համար օգտագործվում է սեփական դիրքը:








































