Մարդու իրավունքների պաշտպանության առումով թեև Հայաստանում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մարդը հասարակության, մեր պետության մեջ լինի պաշտպանված, որպեսզի արդարությունը գործի բոլորի նկատմամբ: Դեռ անելիքներ ունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը`խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին:
Նրա խոսքով,ելքն այն կլինի, եթե երկիրը գնա օրինական դաշտ, ամեն ինչ արվի, որ երկրում գործի օրենքը, կարգուկանոնը, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ:
«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ, եթե սխալ քայլ է արել, պետք է պատասխան տա դրա համար: Մարդն իր երկրում պետք է պաշտպանված լինի, այսինքն` օրենքները պետք է գործեն, իսկ դրա համար քայլեր պետք է արվեն, որ առաջընթաց գրանցվի»,- նշեց դերասանը:
Հարցին` ո՞րն է իր կարծիքով ելքը, որքանո՞վ է արդյոք պատրաստ պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համար, դերասանը պատասխանեց, որ իր կարծիքով` յուրաքանչյուրը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել:
«Ես ոչ մի կազմակերպության կամ կուսակցության հետ առնչություն չեմ ունեցել: Անում եմ իմ գործը ու ուզում եմ անել պատվով ու կցանկանայի, որ յուրաքանչյուրն այդպես վերաբերվի իր աշխատանքին` պատասխանատվությամբ, նվիրվածությամբ ու անաչառությամբ»,- ընդգծեց Ա. Դեղտրիկյանը:








































