Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Օլիգարխներն իրար դեմ

Երեկ իրար դեմ են դուրս եկել ՀՀԿ-ական երկու օլիգարխներ՝ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց, և Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշ: Նրանք իրար դեմ են դուրս եկել «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառի նոր շենքի կառուցման համար: Բուռնաշը նոր շենք է ուզում կառուցել, իսկ Նեմեցն էլ չի թողնում` ասելով, որ «Հրազդան» ստադիոնը դրա արդյունքում կդառնա միջազգային խաղերի կազմակերպման համար անպիտան:

Պետք է խոստովանել, որ նախկինում Հայաստանում նման բան հնարավոր չէր պատկերացնել, որ մի ՀՀԿ-ական օլիգարխը ցույցեր և երթեր կազմակերպի մեկ այլ ՀՀԿ-ական օլիգարխի դեմ և նույնիսկ սպառնա պառկել էքսկավատորի առաջ: Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանից ավելի շուտ Ռուբեն Հայրապետյանը միանա Հայ ազգային կոնգրեսին: Կատակը իհարկե կատակ, բայց Նեմեցի և Բուռնաշի այս վեճն իսկապես լուրջ է, լուրջ է առաջին հերթին ոչ թե բավական ագրեսիվ երկու օլիգարխների բախման տեսանկյունից, այլ ընդհանրապես որպես ներիշխանական երևույթ:

Փաստորեն, նրանք իրենց հարցերը Սերժ Սարգսյանի մոտ չեն լուծել, այլ հրապարակում են փորձում լուծել: Իսկ սա նշանակում է, որ կամ Սերժ Սարգսյանը հրաժարվում է հարցերը լուծելուց և ամեն ինչ թողել է այն բանին, որ ով ավելի մեծ հասարակական աջակցություն հավաքի, նա էլ հաղթի, կամ էլ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարողանում լուծել հարցը և գերադասում է թույլ չտալ, որ օլիգարխները իրեն մոտենան լուծման խնդրանքով: Դե նրանք էլ դրա համար ելել են իրար դեմ:

Բոլոր դեպքերում, իրավիճակը իսկապես վկայում է այն մասին, որ իշխանության մեջ ինչ-որ բան լրջորեն փոխվել է և տեղի ունեցածը ևս մի վկայություն է, որ այդ ինչ-որ բան փոխվելը կամ ինչ-որ բան այնպես չլինելն ամենևին չի սահմանափակվում միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությամբ և այդ հարաբերությունն ընդհանուր ներիշխանական ճգնաժամի կամ պարզապես իշխանության ներսում խմորվող արմատական շրջադարձերի ընդամենը մի դրվագն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում