ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ:
Վերջինս Հայաստանում է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցի շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախարար Ա. Աշոտյանի Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու կրթության և գիտության ոլորտում հայ-լիբանանյան համագործակության ընդլայնման վերաբերյալ հարցեր: