«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում կայացած «Բազել»-ի հետ խաղում (2:1) մրցակցի հարձակվող Մարկո Շտրելլերի հետ բախման արդյունքում ստացավ ծնկի խաչաձև կապանների կտրվածք և բաց կթողնի 4 ամիս:
«Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղից առաջ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց.
«Վիդիչը չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը: Սա շատ վատ լուր է ինձ համար: Նա երկուշաբթի օրը կհանդիպի բժկի հետ, որպեսզի որոշի, թե երբ է վիրահատվելու»:
30-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է ընդամենը 10 խաղի:










































