Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) սիրիական քաղաքականությունը։
Նկատի ունենալով Սիրիայի նկատմամբ 9 կետանոց պատժամիջոցների սահմանումը՝ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Մի օր արթնացանք և տեսանք՝ Սիրիան դարձել է թշնամական երկիր»։
Ի պատասխան՝ Դավութօղլուն նշել է, որ Քըլըչդարօղլուն հունվարից քնած է մնացել և միայն հիմա է արթնացել քնից։ Դավութօղլուն հավելել է, որ Ասադը դեռ հնարավորություններ է պահպանում Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար. «Եթե Ասադն անկեղծ է, ապա նա պետք է գտնի և պատժի մարդասպաններին, ինչպես նաև թույլ տա դիտորդների մուտքն իր երկիր»։
Դավութօղլուն հավելել է, որ չի հավատում, թե Ասադը կհամարձակվի Թուրքիայի դեմ գործի դնել «քրդական խաղաքարտը»։








































