Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Գիլան նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Իսհակ Շաաբանին հայտարարել է, որ վերջին տարիներին՝ յուրաքանչյուր արդյունաբերական սեզոնին, թառափի որսը կրճատվում է 20 տոկոսով.
«Վերջին 30 տարիներին սև խավիարի արտադրությունը զգալիորեն նվազել է։ Եթե իրավիճակը շարունակի ընթանալ նույն տեմպերով, ապա 2021 թվականի դրությամբ թառափի որսն ու խավիարի արտադրությունն ամբողջությամբ կդադարի։
Դա կանխելու համար անհրաժեշտ է, որ մերձկասպյան բոլոր 5 երկրները դադարեցնեն թառափի որսը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն թառափի բազմացման և Կասպից ծովի ջրատարածության աղտոտման կանխման ուղղությամբ։
Այս տարի Գիլան նահանգում թառափի որսը կազմել է ավելի քան 70,000 տոննա, իսկ սև խավիարի արտադրությունը՝ 680 կիլոգրամ։ Համաշխարհային շուկայում մեկ կիլոգրամ սև խավիրան արժե մոտ 1800 եվրո»։








































