Իտալական անարխիստական կազմակերպություններից մեկը` «Անարխիստների ոչ պաշտոնական ֆեդերացիան», իր վրա է վերցրել Deutsche Bank-ի տնօրեն Յոզեֆ Ակերմանին պայթուցիկ նյութով նամակ ուղարկելու պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է իտալերենով գրված նամակ՝ սպասվող պայթյունների մասին զգուշացումներով: Ոստիկանությունը չի բացառում, որ բոլոր նամակները դեռ չեն հայտնաբերվել:
Պայթուցիկ նյութով նամակը հասել է Deutsche Bank-ի Ֆրանկֆուրտի գրասենյակ: Այն հասցեագրված է եղել բանկի նախագահ Յոզեֆ Ակերմանին:
Ֆրանկֆուրտի ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Բանկի ղեկավարությունը պարտավորվել է ուժեղացնել իր ներկայացուցչությունների անվտանգությունը, այդ թվում՝ Նյու Յորքում գտնվող խոշորագույն մասնաճյուղինը:








































