Լոնդոնում ընթանում է 2011թ. London chess classic-ի 5-րդ տուրը: Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն և Հիկարու Նակամուրա – Դեյվիդ Հոուելլ պարտիաներում պայքարն ավարտվել է:
Մեր գրոյսմաստերը սպիտակ ֆիգուրներով 39-րդ քայլում նորվեգացու հետ պայքարում ոչ-ոքի է ավարտել իր պարտիան: Այսպիսով` Արոնյանն իր վաստակած միավորները հասցրեց 5-ի, իսկ Կառլսենը վաստակեց 9 միավոր:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Դեյվիդ Հոուելլի նկատմամբ:
Նայջել Շորթ – Վիշվանաթան Անանդ և Մայքլ Ադամս – Վլադիմիր Կրամնիկ պարտիաները դեռ չեն ավարտվել:










































