Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կմասնակցի «Եվրո-2012»-ի շրջանակներում կայանալիք Ուկրաինայի հավաքականի հետ խաղին: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն որոշեց 1 խաղով կրճատել հարձակվողի որակազրկման ժամկետը: Ֆրանսիայի և Շվեդիայի հավաքականների հետ խաղերը նա բաց կթողնի: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին «Եվրո-2011»-ի ընտրական փուլի Չերնոգորիայի հավաքականի հետ խաղում Ռունին հարված հասցրեց Միոդրագ Ջուդովիչին և ստացավ կարմիր քարտ: Դրանից հետո ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել ֆուտբոլիստին որակազրկել 3 խաղով, ինչի արդյունքում Ռունին բաց կթողներ «Եվրո-2012»-ի ամբողջ խմբային փուլը:
Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան բողոքարկեց այդ որոշումը, որից հետո որակազրկման ժամկետը 1 խաղով կրճատվեց:










































