Ինչպես հաղորդել էինք, մի քանի օր առաջ Անջելինա Ջոլին մեղադրվել էր գրագողության մեջ: Խորվաթ լրագրող Ջեյմս Բրադոքը պնդում է, որ Ջոլին օգտագործել է իր The Subject Work գիրքը` նոր In the Land of Blood and Honey ֆիլմը գրելու և նկարահանելու համար:
Ջոլին հերքում է բոլոր մեղադրանքները: Los Angeles Times-ին տված հարցազրույցի ժամանակ Ջոլին ասել է, որ նման բան չկա, և որ սա ընդամենը գործընթացի մի մասն է: Բոլոր ֆիլմերի ստեղծման ընթացքում նման դեպքեր պատահում են: Նա նաև ընդունել է, որ շատ գրքեր է օգտագործել ֆիլմի սցենարը գրելու համար, բայց այս գիրքը կյանքում երբեք չի էլ տեսել:
«Շատ գրքեր և վավերագրական ֆիլմեր եմ օգտագործել: Ֆիլմը շատ մարդկանց պատմությունների ամբողջություն է: Բայց կոնկրետ այս գիրքը երբեք չեմ էլ տեսել»,– ասել է դերասանուհին: