Հնդկաստանի կառավարությունը սպառնացել է համացանցից նսեմացնող բովանդակաությունը մաքրելու համար օրենքներ սահմանել այն բանից հետո, երբ գլխավոր կայքերը հրաժարվել են ենթարկվել գրաքննության: Այս միջոցով կստուգվի, թե որքանով է ազատ խոսքի իրավունքը պաշտպանվում Հնդկաստանում:
Associated Press-ը գրում է, որ կառավարության պաշտոնյանները անհանգստացած են համացանցային այն կայքերի պատճառով, որոնք վիրավորում են երկրի վարչապետ Մանմոհան Սինգհին, իշխող Կոնգրես կուսակցության նախագահ Սոնիա Գանդիին և գլխավոր կրոնական ներկայացուցիչներին: Համացանցում հայտնված որոշ նկարներում պատկերված են Գանդին ու Սինգհը՝ վարկաբեկող դիրքերում, և վազող խոզեր Մեքքայում, որը իսլամի հոգևոր կենտրոնն է:
Հաղորդակցման նախարար Կապիլ Սիբալն ասել է, որ նախորդ երեք ամիսներին հանդիպեսլ է գլխավոր կայքերի ներկայացուցիչների հետ` խնդրելով նրանց հեռացնել վիրավորական բովանդակությունը, բայց նրան պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Սիբալն ասում է, որ այդ իսկ պատճառով կառավարությունը ինքը քայլեր կձեռնարկի, բայց դեռ չի հայտնել, թե ինչ տեսակի քայլեր կլինեն դրանք:








































