Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը Չարլզ Դիկենսի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանդես է եկել նոր գաղափարով: Ստեղծվել է մի մետաղադրամ, որի վրա պատկերված է Դիկենսի դիմանկարը՝ նրա ամենահայտնի ստեղծագործությունների վերնագրերով ձևավորված:
3.20 դոլար արժողությամբ մետաղադրամը, որը շրջանառության մեջ չի մտնի, հասանելի կլինի Թագավորական դրամահատարանի կայքի միջոցով և կարժենա 13 դոլար: Պաշտոնապես հայտարարվել է, որ մետաղադրամը վաճառքի կհանվի այս շաբաթ:
Associated Press-ը գրում ,է որ շրջանառության համար ձևավորված մետաղադրամները պատրաստ կլինեն մյուս տարվա սկզբին, երբ կնշվի Դիկենսի 200-ամյակը։ Հիշեցնենք, որ նշանավոր գրողը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին: