Associated Press-ը հայտնում է, որ Ճապոնիայի վնասված ատոմակայանից տարածված ճառագայթման հետքեր են հայտնաբերվել մանկական սննդի մեջ:
Սնունդ և քաղցրավենիք արտադրող գլխավոր Meiji Co ընկերությունը, որպես նախազգուշացում, հայտնել է, որ երեխաների համար արտադրում է պահածոյացված կաթի փոշի՝ մինչև 2012 թվականի հոկտեմբերը պահպանման ժամկետով:
Ռադիոկատիվության մակարդակը սննդի մեջ ցածր է կառավարության սահմանած անվտանգության սահմանաչափից, և ըներությունն ասել է, որ այդ մակարդակը չափազանց ցածր էր, որպեսզի երեխաների առողջության վրա որևէ ազդեցություն ունենար, եթե անգամ նրանք սնունդն ընդունեին ամեն օր:
Փորձագետներն ասում են, որ երեխաները ռադիոակտիվ ճառագայթման արդյունքում քաղցկեղով և այլ հիվանդություններով հիվանդանալու ավելի մեծ վտանգի տակ են, քան մեծահասակները:








































