Մենք պահանջում ենք հանդիպում ՀՀ նախագահի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց պահանջի մասին հայտարարեց բնապահպանության փորձագետ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստ Արման Վերմիշյանը`խոսելով բնապահպանական խնդիրների շուրջ:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է լինի քննարկում նախագահի հետ, որպեսզի նա վերջնականապես լուծի բնապահպանական ոլորտում ծագող խնդիրները:
Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Լևոն Գալստյանը տեսակետ հայտնեց, որ տպավորություն կա, թե ցանկանում են օգտագործել Հայաստանի ռեսուրսը: «Մեր թոռներն ի՞նչ պետք է անեն, որտե՞ղ պետք է ապրեն»,- ասաց Լ. Գալստյանը:








































