Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր կկայանա London chess classic սուպերմրցաշարի 4-րդ տուրը, որի մրցավեճերի զույգերն են՝
Մագնուս Կառլսեն – Վլադիմիր Կրամնիկ,
Դեյվիդ Հոուելլ – Լյուկ Մքշեյն,
Վիշվանաթան Անանդ – Հիկարու Նակամուրա,
Մայքլ Ադամս – Նայջել Շորթ:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տուրում 9 շախմատիստներից մեկը հանգստանում է, ով պետք է մեկնաբանի տուրի պարտիաները: 4-րդ տուրում մեկնաբանի դերը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ 3 տուրերից հետո մեր գրոյսմաստերը վաստած 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում և առաջատար Մագնուս Կառլսենին զիջում է 3 միավորով: