Կատարում Virgin Megastore մեդիա հանրախանութը ընթերցանության համար նախատեսված սրահից վերացրել է Ադոլֆ Հիտլերի գիրքը` «Մայն քամպֆ»-ը:
Ինչպես հայտնում է BBC-ն, ավելի վաղ խանութի մի այցելուն համացանցում տարածել էր իր կողմից արված լուսանկարը, որի վրա Հիտլերի գրքի արաբերեն թարգմանությունը վաճառքի է դրված երեք գրքերի հետ, որոնց դարակի վրա գրված է՝ «Խորհուրդ է տրվում կարդալ»: Սա էլ զայրույթի պատճառ է հանդիսացել:
Հանրախանութի ներկայացուցիչը գործակալությանը հայտարարել է, որ «խորհուրդ է տրվում» պիտակը չի կարելի դիտել որպես հեղինակի կամ ստեղծագործության հավանության նշան:
Հիշեցնենք, որ Հիտլերի «Մայն քամպֆ»-ը մի շարք երկրներում հայտարարվել է արգելված գիրք:








































