РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը մերժել է Ալլա Ջիոևայի հայցը, որը դատարանում վիճարկում էր Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների չեղյալ հայտարարվելը։
Դա նշանակում է, որ ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին դատավճիռը մնում է ուժի մեջ, որով Ջիոևան զրկվել է ընտրություններում տարած հաղթանակից։ Ջիոևայի հետագա անելիքների հարցը մնում է մշուշոտ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Ջիոևան իրեն հռչակել էր Հարավային Օսիայի նախագահ և ձևավորել պետխորհուրդ։ Այժմ նրա համակիրները Ջիոևայի երդման արարողությունը նշանակել են դեկտեմբերի 10-ին։







































