Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը խոստացել է, որ ռուսերենը երբեք չի դառնա երկրորդ պետական լեզու, քանի դեռ ինքն այդ պաշտոնն է զբաղեցնում, սակայն եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա ինքը հրաժարական կտա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նախորդ շաբաթ Լատվիայում հավաքվել է քաղաքացիների համապատասխան թվով ստորագրություններ, որով լատվիացիները հավանություն են տվել ռուսերենը պետական լեզու դարձնելու մտահղացմանը:
«Լեզվի հետ կապված միակ բանը, որ ես կարող եմ խոստանալ, այն է, որ դա տեղի չի ունենալու: Իսկ եթե եղավ, ես կհեռանամ իմ զբաղեցրած պաշտոնից»,- ասել է նախագահը լրագրողներին:









































