Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 16-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերն ամերիկյան մամուլին տված հարցազրույցում նշել է, որ հավատում է իր ուժերին և կրկին կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը.
«Ես գիտակցում եմ, որ դա անելու համար դժվար ու երկար ճանապարհ պետք է անցնել, սակայն ես վստահ եմ ուժերիս և հավատում եմ, որ նորից կգլխավորեմ ATP վարկանիշային աղյուսակը: Ներկայումս Նովակ Ջոկովիչը, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց, ամուր դիրքեր ունի, սակայն տարեվերջին տարած 17 անընդմեջ հաղթանակները կրկին ինձ վստահություն են հաղորդել:
Կարևորը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում հաջող հանդես գալն է, քանի որ դա նպատակիս հասնելու իրական հնարավորություն կտա»:







































