Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, ԼՂՀ-ի բանակն անցկացրած զորավարժությունների ժամանակ առաջին անգամ գործածել է հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք ծառայում են հետախուզական տվյալներ հավաքելուն։
Հայկական արտադրության այդ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին կայացած Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Իսկ դրանից մեկ ամիս առաջ շփման գծում հայ զենիթայինները ոչնչացրել էին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ԱԹՍ։