News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր կայացած ավադական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթեն ժողովրդավարական ուժերը.
«Ներկայումս քվեների հաշվման գործընթացն ավարտված չէ։ Ընտրությունների գլխավոր գնահատականը պետք է տան միջազգային դիտորդները, եթե նրանք ճնշումների չեն ենթարկվում։ Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանում կարողանային հաղթել ժողովրդավարական ուժերը, սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, ես կասկածում եմ, որ դա տեղի կունենա»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել երեկ և նախնական արդյունքներով՝ իշխող Единая Россия կուսակցությունը հավաքել է քվեների 49.67 տոկոսը։








































